Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ինչո՞ւ է լռում ԱԺ-ն

Ինչո՞ւ է լռում ԱԺ-ն
26.09.2013 | 17:45

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կիրակի օրը տեղի ունենալիք ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քարոզարշավին (այստեղ պայքարում են ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը և «Ժառանգություն»-ից՝ Սամվել Հայրապետյանը) մասնակցող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ Մեղրիից Երևան վերադառնալիս ենթարկվել էր ռուս սահմանապահների հարձակմանը: Ըստ ԱԺ պատգամավորի՝ նրանք կանգնեցրել են իրենց մեքենան և, առանց որևէ պատճառաբանության, իրականացրել ստուգումներ՝ պարզաբանելով, որ հետախուզվող անձի են փնտրում: Վիճաբանության հետևանքով սահմանապահներից մեկը ձեռքով հարվածել ու կոտրել է միջադեպը նկարահանող «Ժառանգության» տեսախցիկը:

Այս միջադեպը, որը երեկվանից իր վրա է սևեռել հանրության ակտիվ հատվածի ուշադրությունը, ԱԺ պատգամավորներից երկու հոգի են դատապարտել՝ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը:
Է. Մարուքյանը հիշեցրել է, որ Հայաստանում գործում է ռուսական զինվորական քննչական մարմին, դատախազություն և դատարան, որտեղ քննվում են ռուս զինվորականների գործերը: Նա նշել է, որ միջադեպին մասնակից զինվորականների գործողություններին իրավական գնահատական տալու հարցը կարող է փոխանցվել վերոնշյալ մարմինների քննությանը: Ն. Փաշինյանն էլ, դատապարտելով հանդերձ, խոստացել է առաջիկայում այդ ուղղությամբ ձեռնարկել ԱԺ պատգամավորի իր լիազորություններից բխող գործողություններ:
ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու ԱԺ-ն հանդես չի գալիս դատապարտող հայտարարությամբ այն դեպքում, երբ պատգամավորի նկատմամբ կատարվել է ոտնձգություն:
Գոհար Պողոսյանը միայն պատասխանեց, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է իր անունից հանդես եկել: Իսկ պարոն Շարմազանովը միայն ցավ էր հայտնել կատարվածի առթիվ և հույս հայտնել, որ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ